ՀՀ Փաստաբանների Պալատ

Մուշեղ Մանուկյանի` Հայաստանի Հանրապետության միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ աշխատության շնորհանդես

31.05.2013 07:49

Հարգելի Գործընկեր,

Պատիվ ունենք հրավիրելու Ձեզ ի.գ.թ. Մուշեղ Մանուկյանի' ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն և մեդիատոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս, «Հայաստանի Հանրապետության միջազգային մասնավոր իրավունք. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնի (միջազգային մասնավոր իրավունք) դրույթների գիտական և պրակտիկ մեկնաբանություններ» աշխատության շնորհանդեսին:

Աշխատությունում կատարվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնի բոլոր հոդվածների համեմատական ուսումնասիրություն՝ փորձելով բացահայտել դրանցում առկա տեսական և գործնական թերությունները, նախանշել օրենսդրական զարգացման անհրաժեշտությունը և պարզաբանել միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում դատական պրակտիկայի առանձնահատկությունները:

Աշխատությունը նախատեսված է դատավորների, արբիտրների, միջազգային մասնավոր իրավունքի հարցերով զբաղվող փաստաբանների, իրավաբանների, դասախոսների համար, ինչպես նաև կարող է ծառայել որպես ուսումնական և պրակտիկ ձեռնարկ միջազգային մասնավոր իրավունք ուսումնասիրող ասպիրանտների և մագիստրոսների համար:

Շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 1-ին, ժամը 16:00 Հայաստանի ամերիկյան համալսարանում' 308E լսարանում:

Սիրով սպասում ենք Ձեզ:

Մուտքն ազատ է:



Բեռնել

Վերադառնալ