ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՐՑՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

06.06.2013 10:36

Հարգելի փաստաբաններ,

Պալատին անհրաժեշտ է շտապ տեղեկատվություն ստանալ բոլոր այն փաստաբաններից, ովքեր իրենց պրակտիկայում առնչվել են հետևյալ հարցի հետ (կամ վարել համապատասխան գործ).

Ուժի մեջ մտած դատական ակտի դեմ բողոք է բերվել պետական մարմնի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից և այն ընդունվել է վարույթ, բավարարվել՝ վիճարկվող դատական ակտը բեկանվել:

Ցանկացած տեղեկատվություն նմանատիպ գործերի մասին ունենալու դեպքում խնդրում ենք կապնվել Արման Պողոսյանի հետ՝ 091 233737 հեռախոսահամարով կամ էլ. նամակ ուղարկել [email protected] հասցեով:

Նախապես շնորհակալություն ենք հայտնում:



Բեռնել

Վերադառնալ