ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ փաստաբանական դպրոցի 2013 թվականի աշնանային հոսքի ընդունելություն

10.06.2013 08:53

Հայտարարություն

ՀՀ փաստաբանական դպրոցը հայտարարում է 2013 թվականի աշնանային հոսքի ընդունելություն։ Դիմումների ընդունման ժամկետն է 2013թ․ հունիսի 10-ից մինչև 22-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010)20-40-93 հեռախոսահամարով, գրել [email protected] էլ․ հասցեին, այցելել www.advocates.am ինտերնետային կայք էջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (հասցե՝ ք. Երևան, Կ․Ուլնեցու 31/3):


Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2013 թվականի հունիսի 04-ի հերթական նիստի (N 13) ընթացքում սահմանվել է՝
1․ ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների քանակական կազմը, այն է՝ 60 (վաթսուն) ունկնդիր,
2․ ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննության նվազագույն շեմը, այն է՝ 110 (մեկ հարյուր տաս) միավոր,
3․ ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի չափը, այն է՝ 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։



Բեռնել

Վերադառնալ