ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

14.08.2020 12:00

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատը Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ/UNICEF) հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում երեխաների բարենպաստ իրավաբանական օգնության բարձրացում» ծրագիրը, որի շրջանակներում փաստաբանների համար առցանց կարգով (ZOOM հարթակով) կազմակերպվում է ստորև նշված վերապատրաստման դասընթացները. 

 №  Դասընթացի թեման

Դասընթացը վարող

փորձագետը

Դասընթացի

անցկացման

օրը և ժամը

 1.

Երեխայի լավագույն շահերը՝

երեխայի խնամքի,

դաստիարակության և

բնակության վայրը որոշելիս

Գայանե Դեմիրչյան

փաստաբան, 

ՀՀ փաստաբանների պալատի 

խորհրդի անդամ

19.08.2020թ.

(չորեքշաբթի)

ժամը 18:30 – 20:30

 2.

Երեխայի մասնակցությամբ

դատավարության

քրեաիրավական

առանձնահատկությունները

Դավիթ Թումասյան 

փաստաբան,

ի.գ.թ., դոցենտ

20.08.2020թ.

(հինգշաբթի)

  ժամը 18:30 – 20:30  

 3. 

Երեխայի մասնակցությամբ

դատավարության

հոգեբանական

առանձնահատկությունները

Մարիամ Մեհրաբյան 

իրավաբանական հոգեբան,

հ.գ.թ.

21.08.2020թ.

(ուրբաթ)

ժամը 18:30 – 20:30

  • Դասընթացին կարող եք միանալ Ձեր գտնվելու վայրից:
  • Վերը նշված յուրաքանչյուր դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև դասընթացի անցկացման օրը, ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը և դասընթացի թեման, որին ցանկանում եք գրանցվել:
  • Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր (հղում), որն ակտիվացնելով կմիանա դասընթացի հարթակը:
  • Նշված դասընթացներից յուրաքանչյուրին  մասնակցությունը փաստաբանի համար կհաշվարկվի 4 (չորս) ակադեմիական ժամ վերապատրաստում:

Ուշադրություն. Դասընթացի անցկացման ZOOM հարթակին միաժամանակ կարող է միանալ մինչև 100 մասնակից, ուստի գրանցման առաջնահերթությունը տրվելու է դասընթացին առավել վաղ գրանցված 100 փաստաբանի:

Հետևապես՝ խնդրում ենք դասընթացին գրանցվել միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ դասընթացին մասնակցելու եք:

Ի գիտություն. ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող վերապատրաստման այլ դասընթացների ընթացքում նախապես գրանցված մի շարք փաստաբաններ մուտք չեն գործել վերապատրաստման հարթակ, իսկ դասընթացին ավելի ուշ գրանցման հայտ ներկայացրած փաստաբաններին՝ մասնակիցների սահմանափակ քանակով պայմանավորված, դասընթացի հրավեր (հղում) չի ուղարկվել, ինչի արդյունքում վերջիններս հնարավորություն չեն ունեցել մասնակցելու դասընթացին: Ուստի նման իրավիճակները բացառելու նպատակով սույն դասընթացներին գրանցման հայտ ներկայացրած բոլոր փաստաբաններին կուղարկվի դասընթացի անցկացման հարթակ մուտք գործելու հրավերը (հղումը), ինչի հետևանքով դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան նախատեսված ժամին համակարգ մուտք գործած առաջին 100 փաստաբանները:



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ