ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

16.09.2020 16:47

Հարգելի՛ փաստաբաններ,

18.09.2020թ. ժամը 15:00-17:00-ն ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Դատարան դիմելու խնդիրը վարչական դատավարությունում» թեմայով:

- Դասընթացը կվարի ՀՀ վարչական դատարանի դատավոր, ի.գ.թ. Կարեն Զարիկյանը:

- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 18.09.2020թ. ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:

- Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր, որն ակտիվացնելով կմիանաք դասընթացի հարթակին:

- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Ուշադրություն. Դասընթացի անցկացման ZOOM հարթակին միաժամանակ կարող է միանալ մինչև 100 մասնակից, ուստի գրանցման առաջնահերթությունը տրվելու է դասընթացին առավել վաղ գրանցված 100 փաստաբանի:

Հետևապես՝ խնդրում ենք դասընթացին գրանցվել միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ դասընթացին մասնակցելու եք:

Ի գիտություն. ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող վերապատրաստման այլ դասընթացների ընթացքում նախապես գրանցված մի շարք փաստաբաններ մուտք չեն գործել վերապատրաստման հարթակ, իսկ դասընթացին ավելի ուշ գրանցման հայտ ներկայացրած փաստաբաններին՝ մասնակիցների սահմանափակ քանակով պայմանավորված, դասընթացի հրավեր (հղում) չի ուղարկվել, ինչի արդյունքում վերջիններս հնարավորություն չեն ունեցել մասնակցելու դասընթացին: Ուստի նման իրավիճակները բացառելու նպատակով սույն դասընթացին գրանցման հայտ ներկայացրած բոլոր փաստաբաններին կուղարկվի դասընթացի անցկացման հարթակ մուտք գործելու հրավերը (հղումը), որպիսի պայմաններում դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան նախատեսված ժամին համակարգ մուտք գործած առաջին 100 փաստաբանները:



Բեռնել

Վերադառնալ