ՀՀ Փաստաբանների Պալատ

ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

06.10.2020 18:06

ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 02.10.2020թ. նիստում քննարկել է անդամավճար վճարելու և վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականությունների հետ կապված որոշակի արտոնություններ սահմանելու հարցը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է «Անդամավճարների, մուտքի և այլ վճարների վճարումների վերաբերյալ», ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 22.02.2019թ. 4/11-Լ որոշմամբ հաստատված «Փաստաբանների վերապատրաստման» կարգերում կատարել համապատասխան լրացումներ, ինչպես նաև՝

Սահմանել, որ՝

– 2020 թվականի առաջին և երկրորդ կիսամյակների համար վերապատրաստման դասընթացներին չմասնակցած փաստաբանները կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվում.

– Անդամավճարի ընթացիկ վճարումից լրիվ մասով ազատվում են այն փաստաբանները, ովքեր ռազմական դրության պայմաններում պարտադիր կամ կամավոր կարգով մասնակցել են զորահավաքի և ռազմական գործողությունների՝ ռազմական գործողությունների ժամանակահատվածով.

– Զիջել (ներել) այն փաստաբանների անդամավճարի պարտքը, ովքեր ռազմական դրության պայմաններում պարտադիր կամ կամավոր կարգով մասնակցել են զորահավաքի և ռազմական գործողությունների: Սույն ենթակետում նշված դեպքում անդամավճար չվճարելու հիմքով հարուցված կարգապահական վարույթներն ենթակա են դադարեցման՝ Պալատի խորհրդի կողմից կարգապահական վարույթը կարճելու կամ Պալատի նախագահի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու միջոցով: Փաստաբանների կողմից զորահավաքի և ռազմական գործողությունների մասնակցության փաստը ստուգվում է ֆինանսական տնօրենի կողմից, որի արդյունքում տրամադրվում է տեղեկանք:

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 02.10.2020թ. թիվ 19/12-Լ որոշումը

Բեռնել «Անդամավճարների, մուտքի և այլ վճարների վճարումների վերաբերյալ» կարգը

Կարգի վերջին ինկորպորացիան` 02.10.2020թ․ դրությամբ

Բեռնել «Փաստաբանների վերապատրաստման» կարգը

Կարգի վերջին ինկորպորացիան` 02.10.2020թ․ դրությամբ



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ