ՀՀ Փաստաբանների Պալատ

Երկօրյա միջոցառում' նվիրված Եվրոպական Միության կառույցներին և ընթացակարգերին, Եվրոպական Միության արդարադատության համակարգին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին

14.06.2013 14:07

 

Միջոցառումը նախատեսված է դատավորների, դատախազների և փաստաբանների համար (ընդհանուր' 30 մասնակից, յուրաքանչյուր կառույցից համապատասխանաբար 10 մասնակից):
Միջոցառումը բաղկացած է 2 մասից.
1. Դասընթաց՝ «Եվրոպական միության արդարադատության համակարգ», «Եվրոպական Միության կառույցներ և ընթացակարգեր» թեմաներով, որը կվարի իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՄ իրավունքի մասնագետ Արման Սարգսյանը:
2. Աշխատանքային քննարկում՝ «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագիր», «ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումը Համաձայնագրի համատեքստում» թեմաներով, որը կվարի ԵՄ իրավունքը փորձագետ Աննա Հակոբյանը:

Մասնակիցների խումբը Երևանից Աղվերան է մեկնելու 2013թ. հունիսի 28-ին, ժամը 14:00-ին և վերադառնալու է 2013թ. հունիսի 29-ին, ժամը 18:00-ին: Սույն հայտարարությանը կից ներկայացվում է աշխատաժողովի օրակարգը:

Գրանցման համար անհրաժեշտ է ուղարկել էլ-հաղորդագրություն [email protected] հասցեին կամ զանգահարելով +374 (98) 505 303 հեռախոսահամարին: Գրանցվելիս անհրաժեշտ է նշել մասնակցի անուն, ազգանունը, էլ-փաստի հասցեն և հեռախոսահամարը: Տեղերը սահմանափակ են, ուստի և մասնակցության համար կհրավիրվեն գրանցման հայտ ներկայացրած առաջին 10 փաստաբանները: Նախապատվությունը կտրվի նախորդ դասընթացին մասնակցություն չունեցած անձանց:

Դասընթացի վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապվել նշված կոնտակտային տվյալներով:

Սույն միջոցառումն իրականացվում է «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որի հիմանական նպատակն է նպաստել Հայաստան-Եվրամիություն ինտեգրման գործընթացին:

Կազմակերպության մասին.
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականի հուլիսին' առաքելություն ստանձնելով պաշտպանել մարդու իրավունքները Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է' մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու խթանումը, մարդու իրավունքների օրենսդրության կատարելագործման և ամրապնդմանն ուղղված գործունեությունը: Կազմակերպությունը զբաղվում է դատական մոնիտորինգով, շահերի պաշտպանությամբ, իրազեկվածության բարձրացմամբ և ռազմավարական դատավարությունների վարմամբ: Կազմակերպության գործունեությունն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելեր կազմակերպության կայք-էջը www.prwb.am հասցեով:

Բեռնել օրակարգը



Բեռնել

Վերադառնալ