ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԽՄԲՈՒՄ ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

20.11.2020 21:29

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԽՄԲՈՒՄ ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հարգելի փաստաբաններ,
11․11․2020 թվականին տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից 09.11.2020թ. ստորագրված հայտարարության դեմ բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական անվճար առաջին օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների արագ արձագանքման խումբ:
Հաշվի առնելով բերման ենթարկված քաղաքացիների քանակով պայմանավորված արագ արձագանքման խմբում ներգրավված փաստաբանների ծանրաբեռնվածությունը` անհրաժեշտ է ապահովել փաստաբանների համալրումը խմբի աշխատանքներում:
Բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել Խմբի համակարգող Ռոման Ահարոնյանի հետ, հեռ․` 094 255 666։



Բեռնել

Վերադառնալ