ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ: ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

02.12.2020 15:30

Հարգելի՛ փաստաբաններ,

04.12.2020թ. ժամը 16:00-18:00-ը ՀՀ փաստաբանների պալատը «Ամերիկյան Ակադեմիա» լեզվի կենտրոնի հետ համատեղ կազմակերպելու է հեռավար դասընթաց «Իրավաբանական անգլերեն: Գործածության ոլորտները և հնարավորությունները» թեմայով:

  • Դասընթացը կվարեն «Ամերիկյան ակադեմիա» լեզվի կենտրոնի մասնագետները:
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 04.12.2020թ. ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:
  • Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր, որն ակտիվացնելով կմիանաք դասընթացի հարթակին:
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

 

ՀԻՇԵՑՈՒՄ․ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 02.10.2020թ. նիստում որոշել է, որ 2020 թվականի առաջին և երկրորդ կիսամյակների համար վերապատրաստման դասընթացներին չմասնակցած փաստաբանները կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվում՝ պայմանավորված երկրում արտակարգ և ռազմական դրությունների հաստատմամբ:

 

Ուշադրություն. Դասընթացի անցկացման ZOOM հարթակին միաժամանակ կարող է միանալ մինչև 100 մասնակից, ուստի գրանցման առաջնահերթությունը տրվելու է դասընթացին առավել վաղ գրանցված 100 փաստաբանի:

Հետևապես՝ խնդրում ենք դասընթացին գրանցվել միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ դասընթացին մասնակցելու եք:

Ի գիտություն. ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող վերապատրաստման այլ դասընթացների ընթացքում նախապես գրանցված մի շարք փաստաբաններ մուտք չեն գործել վերապատրաստման հարթակ, իսկ դասընթացին ավելի ուշ գրանցման հայտ ներկայացրած փաստաբաններին՝ մասնակիցների սահմանափակ քանակով պայմանավորված, դասընթացի հրավեր (հղում) չի ուղարկվել, որի արդյունքում վերջիններս հնարավորություն չեն ունեցել մասնակցելու դասընթացին: Ուստի նման իրավիճակները բացառելու նպատակով սույն դասընթացին գրանցման հայտ ներկայացրած բոլոր փաստաբաններին կուղարկվի դասընթացի անցկացման հարթակ մուտք գործելու հրավերը (հղումը), որպիսի պայմաններում դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան նախատեսված ժամին համակարգ մուտք գործած առաջին 100 փաստաբանները:

 



Բեռնել

Վերադառնալ