ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ․ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎՈՂ ԶԵԿՈՒՅՑԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ

22.04.2021 15:54

      23.04.2021թ. ժամը 19:00-21:00-ն ՀՀ փաստաբանների պալատը Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպելու է հեռավար դասընթաց «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը․ նյութական և դատավարական իրավահարաբերություններում պրոբացիայի ծառայության կողմից կազմվող զեկույցի դերը և նշանակությունը» թեմայով:

  • Դասընթացը կվարի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 23.04.2021թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

       Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:

       Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:



Բեռնել

Վերադառնալ