ՀՀ Փաստաբանների Պալատ

Արդար դատաքննության իրավունքի հարցերին առնչվող արտահերթ հրապարակային զեկույց

22.08.2013 08:54


Անհրաժեշտ նյութերի հավաքագրման փուլը ամփոփելու նպատակով դիմում ենք փաստաբաններին' հետևյալ հարցերի վերաբերյալ հավելյալ նյութեր տրամադրելու համար.

1. ՀՀ Արդարադատության խորհրդի կողմից երկակի ստանդարտների կիրառման վերաբերյալ դեպքեր (նույն կարգապահական խախտման համար մի դատավոր ենթարկվել է պատասխանատվության, այլ դատավորի կողմից նույն խախտման մասին հաղորդումը մնացել է անհետևանք), ակնհայտ և կոպիտ խախտման մասին վկայող դեպքեր, որոնց ընթացք չի տրվել:

2. Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման դեպքեր: Վճռաբեկ բողոքներ, որոնք ներկայացվել են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերին համապատասխան անհրաժեշտ հիմնավորումներով, սակայն վերադարձվել են ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից:

3. Վճռաբեկ բողոքներ, որոնք ընդունվել են վարույթ, այն դեպքում, երբ համանման հիմքերով և հիմնավորումներով ներկայացված այլ բողոքներ Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել են:

4. Գործեր, որոնցով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվել են իր նախադեպային որոշումներին տրամագծորեն հակասող որոշումներ:

5. Նոր հանգամանքի կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հակասական որոշումներ:

6. Վճռաբեկ բողոքի բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ հակասական որոշումներ:

7. Կալանքը' անհիմն, առանց պատճառաբանված որոշման կիրառելու, ժամկետի անհիմն երկարացման հետ կապված ակնհայտ դեպքեր:
8. Դատական համակարգում կոռուպցիոն երևույթների, դատավորի նկատմամբ օրենքով արգելված ճնշումների և այլ արատավոր երևույթների մասին վկայող տեղեկատվություն և նյութեր:
Տեղեկացնում ենք նաև, որ մենք երաշխավորում ենք Ձեր կողմից հայտնված այն տեղեկությունների աղբյուրների գաղտնիությունը, որոնց հրապարակումը Ձեր կողմից ցանկալի չի լինի:

Կապ հաստատելու համար խնդրում ենք զանգահարել 53 92 46, 099 51 56 00 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեով:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ