ՀՀ Փաստաբանների Պալատ

ՌԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

06.12.2021 17:08

ՌԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

       Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն շնորհավորել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին և Հայաստանի Հանրապետության բոլոր փաստաբաններին՝ փաստաբանի մասնագիտական տոնի առթիվ: 

          Ուղերձում, ի թիվս այլնի, նշվել է․

«Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը և Ռուսաստանի Դաշնության Փաստաբանների պալատը կշարունակեն զարգացնել կառուցողական բեղմնավոր համագործակցությունը փաստաբանի մասնագիտության արդիական հարցերի և մարտահրավերների շուրջ, որոնք ծառացել են մեր պետությունների առջև»: 

 Բեռնել ՌԴ փաստաբանների պալատի նախագահի գրությունը



Բեռնել

Վերադառնալ