ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՊՆ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՊԱ-ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԶԵԿՈՒՅՑՈՎ

09.02.2022 19:24

ՀՀ ՊՆ-ՈՒՄ  ԱՆՑԿԱՑՎԱԾ  ՍՊԱ-ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԶԵԿՈՒՅՑՈՎ

     2022 թվականի փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք:

     Միջոցառմանը հրավիրված են եղել և զեկույցով հանդես եկել Փաստաբանների պալատի, ՀՀ զինվորական դատախազության, ՄԻՊ աշխատակազմի,  ՊՆ Ռազմական ոստիկանության, ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՊՆ-ին կից հասարակական խորհրդի ներկայացուցիչները:

     Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը հանդես է եկել իրավահասկացողության տիպաբանության համատեքստում՝ իրավունքի և օրենքի հարաբերակցությանը նվիրված զեկույցով:

     Անցակցված հավաքն, ի թիվս այլնի, միտված է եղել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը և զինծառայողների իրավագիտակցության բարձրացմանը:



Բեռնել

Վերադառնալ