ՀՀ Փաստաբանների Պալատ

Ծանուցում - ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի 14.09.2013թ. ընտրություններին քվաթերթիկի

06.09.2013 20:00

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ' Պալատ) հաշվիչ հանձնաժողովը տեղեկացնում է, որ քվեարկության համար անհրաժեշտ քվեաթերթիկները և քվեարկության մասնակից Պալատի անդամների ցուցակները (այսուհետ' ընտրողների ցուցակ) տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 5 (հինգ), և ոչ ուշ, քան 3 (երեք) օր առաջ:


Վերոգրյալից ելնելով Հաշվիչ հանձնաժողովը քվեաթերթիկները տպագրության է ներկայացնելու 2013թ. սեպտեմբերի 9-ից 11-ը' ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրում (ք.Երևան, Զաքիյան 3): Օրը և ժամը լրացուցիչ կհայտնվի:


Պալատի նախագահի թեկնածուները, նրանց վստահված անձինք, ինչպես նաև դիտորդները, իրավունք ունեն մասնակցելու այդ գործընթացին:

Խնդրում ենք մասնակցել:

Հարգանքով՝

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ'
Ապետնակ Պողոսյան
07.09.2013թ.



Բեռնել

Վերադառնալ