ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

28.06.2022 16:50

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

     Հարգելի՛ փաստաբաններ,

Շիրակի, Լոռու, Արարատի, Սյունիքի, Տավուշի, Արմավիրի և Կոտայքի մարզերում տեղի ունենալիք մարզային համակարգողների ընտրություններին ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտն ամբողջացրել և խմբագրել է նշված մարզերում գործունեություն իրականացնող փաստաբանների ցուցակները (ընտրողների ցուցակներ): Ցուցակները՝ ըստ մարզերի, ներկայացվում է ստորև.

Շիրակի մարզի փաստաբանների ցուցակ,

Լոռու մարզի փաստաբանների ցուցակ,

Արարատի մարզի փաստաբանների ցուցակ,

Սյունիքի մարզի փաստաբանների ցուցակ,

Տավուշի մարզի փաստաբանների ցուցակ,

Արմավիրի մարզի փաստաբանների ցուցակ,

Կոտայքի մարզի փաստաբանների ցուցակ:

Խնդրում ենք նախապես ուսումնասիրել ցուցակները և դրանցում անճշտություն լինելու դեպքում ամենաուշը ընտրություններից մեկ աշխատանքային օր առաջ դիմել ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտ՝ անճշտությունը շտկելու համար։

Հիշեցնենք, որ մարզի փաստաբանների ցուցակում հաշվառվում են այն փաստաբանները, որոնք՝ ա) հաշվառված են և գործունեություն են իրականացնում տվյալ մարզում, կամ բ) հաշվառված չեն տվյալ մարզում, սակայն մշտական հիմունքներով գործունեություն են իրականացնում տվյալ մարզում:

Պալատի ընդհանուր դեպարտամենտը մարզի փաստաբանների ցուցակը կազմելիս հիմք է ընդունում փաստաբանի անձնական գործում նշված հասցեն, բացառությամբ այն դեպքի, երբ՝ տվյալ փաստաբանը կամ մարզային համակարգողը ներկայացրել է դիմում և տվյալ փաստաբանի այլ հասցեի մասին ապացույցներ:

Ստորև մարզային համակարգողների ընտրությունների անցկացման վայրը և ժամանակը՝ ըստ մարզերի.

մարզ

ժամանակ

վայր

Շիրակի մարզ

01.07.2022թ. ժամը 12:00-ից 13:00

ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9

Լոռու մարզ

01.07.2022թ. ժամը 16:00-ից 17:30

ք. Վանաձոր, Մյասնիկյան 6շ., 37 տարածք

Արարատի մարզ

02.07.2022թ. ժամը 10:00-ից 11:30

ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 60շ.

Սյունիքի մարզ

02.07.2022թ. ժամը 17:00-ից 18:00

Սյունիքի մարզ, ք. Կապան, Ա. Մանուկյան 1ա շենք, 19

Տավուշի մարզ

04.07.2022թ. ժամը 16:00-ից 17:00

ք. Իջևան, Անկախության փող. 16-19

Արմավիրի մարզ

05.07.2022թ. ժամը 10:30-ից 12:00

ք. Արմավիր, Հանրապետության 28

Կոտայքի մարզ

05.07.2022թ. ժամը 17:00-ից 18:30

ք. Աբովյան, Երիտասարդական փող. 5/3

 

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտ



Բեռնել

Վերադառնալ