ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

06.07.2022 17:14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

   Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ Սիմոն Բաբայանի, Արա Զոհրաբյանի, Գևորգ Մկրտչյանի և  Փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի այլ ներկայացուցիչների կազմով այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպումներ ունեցել Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Օլյա Ալթունյանի, Արցախի Փաստաբանական դպրոցի տնօրեն Էրիկ Բեգլարյանի և այլ ներկայացուցիչների հետ: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու Պալատների միջև համագործակցության արդյունքներն ու հետագա գործունեության ընթացքը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների փաստաբանության զարգացման և ամրապնդման:



Բեռնել

Վերադառնալ