ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԾՆՈՂԻՑ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԾՆՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ

03.08.2022 12:50

     Հարգելի՛ փաստաբաններ,

     04.08.2022թ. ժամը 18:30-21:30-ը ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Ծնողից առանձին ապրող երեխայի և ծնողի իրավունքների պաշտպանությունը» թեմայով:

  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:

  • Դասընթացը կվարի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը, 
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 04.08.2022թ․ ժամը 16:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:


Բեռնել

Վերադառնալ