ՀՀ Փաստաբանների Պալատ

ՈՉ ԻՄԱՑՅԱԼ ՄԱՀԸ ՄԱՀ Է, ԻՄԱՑՅԱԼ ՄԱՀՆ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ․ԱՅՍՕՐ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀՐԱՉԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

17.10.2022 19:46

ՈՉ ԻՄԱՑՅԱԼ ՄԱՀԸ ՄԱՀ Է, ԻՄԱՑՅԱԼ ՄԱՀՆ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ․ԱՅՍՕՐ  44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀՐԱՉԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

   Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հրաչիկ Ավետիսյանի ծննդյան օրն է: Հրաչիկը՝ փաստաբան Մաի Հակոբյանի որդին է:

Հրաչիկ Ավետիսյանի հիշատակը հարգելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի ներկայացուցիչներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն:

Կիսելով իրենց գործընկերոջ վիշտը՝ փաստաբանական համայնքի ներկայացուցիչները խնկարկեցին և ծաղիկներ խոնարհեցին Հրաչիկի շիրիմին:

Նշենք, որ Հրաչիկ Ավետիսյանը հերոսաբար կռվել է Մատաղիսի ամենավտանգավոր դիրքերի խաչմերուկում, զոհվել՝ 2020թ. հոկտեմբերի 6-ին «ԱԹՍ»-ի հարվածից: Հայրենիքի համար նրա՝ անձնուրաց զինվոր լինելու մասին է վկայում նաև ծառայությունը մինչև պատերազմի սկսվելը: Հրաչիկը մինչ կյանքը հայրենիքին նվիրելը, գերազանց ծառայության արդյունքում պարգևատրվել էր «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:

Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին նաև իրենց մյուս գործընկերոջ ՝ փաստաբան Խաչիկ Դանիելյանի՝ պատերազմում զոհված որդու Միքայել Դանիելյանի և այլ հերոսների շիրիմներին: 

Փաստաբանների պալատն իր պարտքն է համարում մշտապես լինել գործընկերների կողքին և Փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն  ամեն տարի փաստաբանական համայնքն իր հարգանքի տուրքն է մատուցելու մեր հերոսների ընտանիքներին:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ