ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ԻՆԵՍՍԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

03.05.2023 11:07

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ԻՆԵՍՍԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
         
Հարգելի՛ ընթերցող,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր նոր հարցազրույցը: Բլից հարցերին այս անգամ պատասխանել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:


1.  Ինչպե՞ս եք պլանավորում հանգստյան օրերը

Եղանակից կախված եմ պլանավորում հանգստյան օրերը։ Եթե լավ եղանակ է լինում ապա գերադասում եմ ընտանիքիս կամ ընկերներիս հետ միասին քաղաքից դուրս գնալ և հանգստանալ, իսկ եթե ոչ այդքան հաճելի եղանակ է լինում, ապա հանգտանալ տանը և զբաղվել տան գործերով։ 

 

 2.   Ձեր ամենասիրելի զբաղմունքը 

 Ճամփորդել՝  տարին առնվազն երեք անգամ

 

 

3. Կա՞ հանգամանք, որը հաճախ Ձեզ համար կոմպլեքսավորվելու պատճառ է դառնում 

 Օտար լեզուների ոչ բավարար իմացությունը

 

4. Ինչի՞ համար եք հաճախ ինքներդ Ձեզ մեղադրում
 
Ծանրաբեռնվածության պատճառով գործերը  չհասցնելու  և երեխաներիս` ոչ բավարար ժամանակ տրամադրելու համար

 

5. Դեպք, որը հիշելիս Ձեր խիղճը տանջում է
 

Եղել են այդպիսի դեպքեր։ Մտաբերում եմ մի դեպք, որը տարիներ առաջ է եղել,  երբ արտերկրում սպանվել էր մանկահասակ երեխայի  մայրը, իսկ հայրը ստացել էր լուրջ մարմնական վնասվածնքեր։ Ապաքինվելուց հետո հայրը  երեխայի հետ վերադարձել էր Հայաստան և, երբ ցանկացել էր հետ վերադառնալ, այդ ժամանակ երեխայի մայրական հարազատները առևանգել էին երեխային։ Երկար պայքարից հետո հաջողվեց վերադարձնել երեխային իր հորը։ Սակայն, որոշ ժամանակ անց երեխայի հայրը նույնպես սպանվեց տան շքամուտքում և երեխան մնաց ծնողազուրկ


6. Երեք գիրք, որոնք խորհուրդ կտաք պարտադիր կարդալ

Մարգարետ Միթչելլի «Քամուց քշվածները», ռուսերեն թարգմանված ՝ Ռեմարկի «На западном фронте без перемен»  և  Ֆյոդոր Պլևակոյի «Դատական ճառեր» գրքերը

 

7. Բառը, որը ամենաշատն եք օգտագործում առօրյա խոսքում 

Կոնկրետ բառ չեմ կարող նշել, հատուկ բառ չունեմ որը ավելի հաճախ եմ  օգտագործում

 

 8. Ո՞վ է ավելի լավ փաստաբան Դու՞ք, թե՞ Ձեր ամուսինը: Ի՞նչ հարցերի շուրջ եք անհամաձայնություններ ունենում

Իմ ամուսինը։ Կարող են տարատեսակ  հարցերում  լինել տարակարծություններ,  սակայն քննարկումների արդյունքում գալիս ենք ընդհանուր հայտարարի

 

 9. Ձեր ամուսնու օգնությանը դիմում եք ավելի շատ փաստաբանությա՞նն առնչվող հարցերով, թե՞ տնային գործերում  ծանր իրերի տեղափոխության

Մենք տարբեր ոլորտների փաստաբաններ ենք, սակայն լինում են հարցեր, որ մենք իհարկե քննարկում ենք, ունենք նաև համատեղ գործեր և կարծում եմ՝  շատ նորմալ ու ընդունված է,  երբ փաստաբաններն իրար հետ խորհրդակցում են։ Իսկ առօրյայում իրար օգնում ենք։

 

10. Ձեր բնավորության ո՞ր գիծը կփոխեիք հնարավորության դեպքում

Չափից ավել կարեկցանքը։ Մասնագիտական հարցերով անձանց օգնելը, նրանց անձնական հարցերով զբաղվելը կցանկանայի սահմանափակել, քանի որ դա կատարվում է իմ ընտանիքին տրամադրվելիք ժամանակի հաշվին։

 

11. Դատական նիստից հետո հոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը

Տանը հանգստանալով և երեկոյան զբոսանքով

 

12. Քչերը գիտեն, որ Դուք․․․

Արդեն տատիկ եմ

 

13. Ի՞նչն է ամենահետաքրքիրը փաստաբանի գործում 

Յուրաքանչյուր գործով պաշտպանական տակտիկայի մշակումը

 

14. Ու՞մ հետ սուրճ կխմեիք այս պահին 

Մորաքրոջս

 

15. Ձեր պատմական հերոսը

Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել

 

16. Երջանկության Ձեր բանաձևը

Ապահով հայրենիք, համերաշխ ընտանիք, սիրելի աշխատանք, որը նաև բարեկեցություն է ապահովում

 

17. Ի՞նչ ներկայացում եք դիտել վերջին անգամ 

Մի  քանի օր առաջ կամերային թատրոնում դիտել եմ  «Սիրո խոստովանություն» ներկայացումը, որը սիրո խոստովանություն է առ Երևան

 
18. Իրադարձություն, որը փոխել է Ձեր կյանքի հունը

Փաստաբանությունը՝ որպես մասնագիտություն ընտրելը

 

19. Ի՞նչ տարբերություններ կան  Ձեր սերնդի և Փաստաբանական ակադեմիայի այսօրվա ունկնդիրների մտածուղության միջև

Մտածողության միջև չեմ կարող ասել, որ կա մեծ տարբերություն, քանի որ փաստաբան լինելով նախ և առաջ պետք է լինել իրավապաշտպան և երևույթների մասին մտածել իրավապաշտպանի տեսանկյունից։ Միաժամանակ  նշեմ, որ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները շատ պատրաստված են մուտք գործում  փաստաբանական համայնք

 

20. Մեր բլից հարցազրույցներին մասնակցելու համար ու՞մ եք նետում մարտահրավերը

Փաստաբան Աննա Մարալյանին

 

Լուսանկարը տրամադրեց Ինեսսա Պետրոսյանը 



Բեռնել

Վերադառնալ