ՀՀ Փաստաբանների Պալատ

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ

08.08.2023 15:45

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ

Հարգելի՛ փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ փաստաբանների պալատից կազմակերպվում է այցելություն հայրենիքի պաշտպանության համար զոհված՝ փաստաբան Կարեն Լևոնյանի որդու՝ Լևոն Լևոնյանի շիրիմին (Սևանի քաղաքային գերեզմանոց), այնուհետև այց Լևոն Լևոնյանի հիշատակին նվիրված հուշահամալիր-պուրակ:

Օգոստոսի 13-ը Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանի ծննդյան օրն է:

Հիշատակի օրվան մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար կազմակերպվում է փոխադրում դեպի Սևան քաղաք: Մեկնումը ՀՀ փաստաբանների պալատից (ք.Երևան, Զաքյան 7-2) 2023թ. օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին:

Ցանկացողներին խնդրում ենք հետադարձ նամակով արձագանքել միչև 2023 թվականի օգոստոսի 11-ը՝ ժամը 12:00-ն:

 



Բեռնել

Վերադառնալ