ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՐՑԱԽԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

26.09.2023 18:13

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՐՑԱԽԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

Հարգելի´ գործընկերներ,

Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված` Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) Փաստաբանների պալատի մեր գործընկերները ևս տեղահանվում են:

Այս պահին, որպես առաջնահերթություն անհրաժեշտ է մեր գործընկերներին ապահովել աշխատանքով:

Փաստաբանների պալատն իր ազատ հաստիքները ևս կտրամադրի արցախցի մեր գործընկերներին, ինչը բավարար չի:

Հետևաբար ակնկալում ենք փաստաբանական գրասենյակների աջակցությունը:

Արցախցի փաստաբանների աշխատանքի տեղավորման խնդիրը կարող է լուծվել, եթե փաստաբանական գրասենյակներից յուրաքանչյուրը տրամադրի անգամ մեկ հաստիք:

Ովքեր կարող են օգնել մեր գործընկերներին աշխատանքի տեղավորման հարցում, խնդրում ենք պատասխան նամակով տեղեկացնել կամ կապ հաստատել՝ զանգահարելով (+374) 94 706 077 հեռախոսահամարով:

Աշխատանքն համակարգելու է ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական տնօրեն Անի Ղարիբյանը:

Հ.Գ. Արցախի փաստաբանների գերակշիռ մասը հավատարմագրված են ՀՀ փաստաբանների պալատի կողմից և կարող են լիարժեք փաստաբանական գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում: Կանխավ շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնությանը միացող փաստաբաններին:



Բեռնել

Վերադառնալ