ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԳԱՎԱԹ 2024» ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

20.01.2024 16:52

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԳԱՎԱԹ 2024» ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

Տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի կողմից կազմակերպված «Փաստաբանների վոլեյբոլի  գավաթ 2024» վոլեյբոլի մրցաշարի առաջին փուլը:

Մրցախաղում հանդես էին գալիս փաստաբանների կողմից ձևավորված «Փաստաբանական ակադեմիա», «Արցախ», «Շուշի», «Հանրային պաշտպանի գրասենյակ» և «Լեգիտիմ» թիմերը:

Ամփոփելով առաջին փուլի արդյունքները՝ պարզ դարձավ, որ եզրափակիչ փուլում մրցախաղը կշարունակեն «Փաստաբանական ակադեմիա» և «Շուշի» թիմերը:

Հունվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, տեղի ունենա եզրափակիչ փուլը, որտեղ հաղթանակի հավակնող թիմերն առավել հետաքրքիր և տպավորիչ խաղով հանդես կգան՝ հաղթական գավաթը նվաճելու ձգտումներով:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ