ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԱՅԱՑԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

22.01.2024 16:01

ԿԱՅԱՑԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 2024թ. հունվարի 10-ի որոշմամբ՝ 2023 թվականին արտոնագիր ստացած փաստաբաններ Դավիթ Թովմասյանը և Եղեգնի Բաբայանը համալրել են պալատի Երիտասարդական խորհուրդը:

2024 թվականի հունվարի 18-ին կայացել է Երիտասարդական խորհրդի նիստ, որին մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը խորհրդի նորանշանակ անդամները: 

Նիստին ներկայացվել են Պալատի պատկերացումները և ակնկալիքները Խորհրդի առաջիկա գործունեության առնչությամբ:

Այնուհետև Երիտասարդական խորհրդի անդամները քննարկել են գործունեության հիմնական ուղղությունները, կազմել առաջիկայում կատարվելիք աշխատանքների ծրագիրը:

Հիշեցնենք, որ Երիտասարդական խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի խնդիրներից է, ի թիվս այլնի, աջակցել երիտասարդ փաստաբաններին՝ մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացում, վեր հանել Երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, ներկայացնել Պալատին և աջակցել դրանց լուծմանը:



Բեռնել

Վերադառնալ