ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹ 2024» ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ

22.01.2024 18:33

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹ 2024» ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ

Հարգելի՛ փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը 2024 թվականի փետրվարի 3-ից կազմակերպում է «Փաստաբանների ֆուտբոլի գավաթ 2024» ֆուտբոլային մրցաշար։ Մրցակցության ձևաչափը, ինչպես նաև խաղերի անցկացման ժամանակացույցը կհստակեցվի թիմերի հայտագրումից հետո:

Մրցաշարին կարող են մասնակցել ՀՀ փաստաբանների պալատի և Արցախի փաստաբանների պալատի փաստաբանները, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմերը, դասախոսական կազմը և ունկնդիրները: Մասնակցության հայտերն ընդունվում են թիմային կազմով, ինչպես նաև անհատապես:

Թիմերի ձևավորումից հետո նախատեսվում է ձևավորել ենթախմբեր: Ենթախմբերում 1-ին և 2-րդ տեղեր գրաված, ինչպես նաև, կախված թիմերի քանակից, լավագույն արդյունք ցույց տված 3-րդ տեղ գրաված թիմերը դուրս կգան եզրափակիչ փուլ:

Մասնակցության համար խնդրում ենք մինչև սույն թվականի հունվարի 31‑ը հայտագրվել ՀՀ փաստաբանների պալատի էլեկտրոնային փոստի հասցեին` ([email protected]) հաղորդագրություն ուղարկելու եղանակով՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի և հեռախոսի համարները (թիմի դեպքում թիմի անունը, մասնակիցների անունները, արտանագրերի համարները, թիմի պատասխանատուի տվյալները):

 



Բեռնել

Վերադառնալ