ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25.01.2024 13:03

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փաստաբանների պալատ են այցելել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգի հնարավորությունները փաստաբաններին ներկայացնելու համար։

Հանդիպման մեկնարկին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը և թվայնացման ոլորտը համակարգող, Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գագիկ Հարությունյանը քննարկել են արդյունավետ համագործակցության ընդլայնմանն ու ապահովմանն առնչվող, ինչպես նաև այլ առանցքային հարցեր:

Այնուհետև փաստաբանների հետ հանդիպման ընթացքում Գագիկ Հարությունյանը Փաստաբանների պալատի ներկայացուցիչներին ծանոթացրել է հարկադիր կատարման ոլորտում առկա թվային գործիքների հնարավորություններին, դատարաններից, արբիտրաժային տրիբունալից, նոտարների կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացվող ակտերի թվայնացման գործընթացին:

Փաստաբաններին մանրամասն ներկայացվել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքի (www.cesa.am) թվային հարթակների հնարավորությունները, ինչպես նաև դրանց միջոցով վճարումներ կատարելու առավելությունները, QR կոդով հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումների բնօրինակներին հասանելիության ապահովումը և այլ կարևոր դրույթներ։

Փաստաբանների կողմից բարձրացվող հարցերը բազմաթիվ էին, որոնց վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչների կողմից հնչեցին սպառիչ պատասխաններ: Փաստաբանները հանդես են եկել նաև կառուցողական առաջարկներով:

Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել բովանդակային քննարկման համար: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօրինակ ձևաչափով հանդիպում-քննարկումներ առաջիկայում ևս իրականացնել:

Հանդիպման ավարտին հյուրերը նաև շրջայց են ունեցել ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի տարածքում, այցելել ՀՀ փաստաբանական ակադեմիա  և Հանրային պաշտպանի գրասենյակ:


01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ