ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈւՄ ՏԵՂԻ ԿՈւՆԵՆԱ ԴԱՍԸՆԹԱՑ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.01.2024 20:04

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈւՄ ՏԵՂԻ ԿՈւՆԵՆԱ ԴԱՍԸՆԹԱՑ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի փաստաբաններ,

Սույն թվականի փետրվարի 1-ից դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերի կազմման և ներկայացման համակարգի շուրջ առաջացած մտահոգությունների առնչությամբ տեղեկացնում ենք

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում էլեկտրոնային եղանակով իրականացվող դատավարական և այլ գործողությունների առանձնահատկությունները նախատեսող գլուխը իր համապատասխան կարգավորումներով ընդունվել է 2023թ. դեկտեմբերի 22-ին, որով ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսվել՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ էլեկտրոնային համակարգի գործարկման մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: 

Վերոնշյալ հայտարարությունը Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է 2024թ. հունվարի 22-ին, ուստի՝ համակարգի գործարկմանը նախապատրաստելու ժամկետները բավականին սուղ են:

ՀՀ փաստաբանների պալատը, մտահոգ լինելով համակարգի գործարկման սուղ ժամկետներովհրավիրել է  ծրագրի հեղինակ Masys Information Systems կազմակերպության ներկայացուցիչներին վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար:

Դասընթացը տեղի կունենա 2024թ. հունվարի 29-ին` ժամը 18:30-ին ՀՀ փաստաբանների պալատում,հասցե՝  ք. Երևան, Զաքյան 7/3,  4-րդ հարկ  դահլիճ:

Հարգելի´ գործընկերներ,

Դասընթացին հեռավոր ձևաչափով միանալու համար մանրամասները կուղարկվի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին:



Բեռնել

Վերադառնալ