ՀՀ Փաստաբանների Պալատ

Դասընթացներ Փաստաբանների պալատում

22.02.2011 09:10

«Աշխատանքային օրենսդրության պահանջների գործավարական փաստաթղթավորումը»

 ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

 մարտ-ապրիլ ամիսներ, 2011թ.

 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճ

(ք.Երևան, Զաքիյան 3)

 2011 թվականի մարտ ամսից սկսած ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպում է աշխատանքային օրենսդրության որոշ հարցերին նվիրված գործնական դասընթաց այն փաստաբանների համար, ովքեր հետաքրքրված են աշխատանքային իրավունքով և ցանկություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները` ձեռք բերելով պրակտիկ հմտություններ: Դասընթացը բաղկացած է լինելու չորս հանդիպումների շարքից. յուրաքանչյուր հանդիպում նվիրված է լինելու նախապես ընտրված համապատասխան թեմայի քննարկմանը:

 Առաջին հանդիպման ընթացքում քննարկվելու են աշխատանքային իրավահարաբերությունների ծագման և դադարման հարցերին նվիրված թեման:

Դասընթացը կանցկացնի փորձառու փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը:

Դասընթացը նախատեսվում է անցկացնել կենտ հինգշաբթի օրերին (մարտի 3-ին, 17-ին, 31-ին և ապրիլ 7-ին ), ժամը 18:00-ից մինչև 20:00-ը, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում: Առաջին դասընթացը տեղի կունենա 2011թ. մարտի 3-ին:

Լրացուցիչ տեղեկությունների և առաջին դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով` 54-71-28, 56-57-92 (ներքին` 105) և առաջին հանդիպման համար գրանցվել մինչև 2011թ. փետրվարի 28-ը ներառյալ:

Յուրաքանչյուր հաջորդ հանդիպման թեմայի, անցկացման օրվա/ժամանակի և գրանցման վերջնաժամկետի մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ կարգով:

Տեղերը սահմանափակ են (25 փաստաբան), դասընթացներին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:



Բեռնել

Վերադառնալ