ՀՀ Փաստաբանների Պալատ

Գործնական ուղեցույց ընդունելիության չափանիշների վերաբերյալ

12.09.2012 15:09

 

Սկզբնաղբյուր՝ http://moj.am/hy/news/ 

12.09.2012

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավախորհրդատու ծառայությունը գործնական ուղեցույց է պատրաստել և հրապարակել, որը պարբերաբար լրամշակվելու է: Ուղեցույցի նպատակն է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված գանգատի ընդունելիության չափանիշների մասին առավել մատչելի և մանրամասն տեղեկություն տրամադրելը, որպեսզի, առաջինը` հնարավորինս կրճատվի ըստ էության քննության հեռանկար չունեցող գանգատների թիվը, և, երկրորդ` ըստ էության քննության ենթակա գանգատները բավարարեն ընդունելիության պահանջները: 
Ուղեցույցն ի սկզբանե նախատեսված է իրավաբանների համար, ովքեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում են դիմումատուների շահերը: 
Ուղեցույցը կազմվել է ֆրանսերեն և անգլերեն, իսկ հայերեն թարգմանությունը կատարվել է «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածշրջանային մագիստրոսական ծրագրի օժանդակությամբ, թարգմանության մասնագիտական խմբագիրն է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Ա.Սարգսյանը:
Ուղեցույցի ֆրանսերեն և անգլերեն տարբերակները կարող եք ներբեռնել www.echr.coe.int կայքից, իսկ հայերեն տարբերակը՝ այստեղ:



Բեռնել

Վերադառնալ