ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՈՒՍՄՈՒՆՔ» ԴՊՐՈՑԻ 10-ՐԴ, 11-ՐԴ ԵՎ12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
08.05.2025 15:04
Հայ-Ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտներն այցելել են ՀՀ փաստաբանների պալատ, ՀՀ փաստաբանական ակադեմիա և Հանրային պաշտպանի գրասենյակ:
ՀՀ փաստաբանների պալատում աշակերտներին հյուրընկալել են Պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը:
Աշակերտների հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահը ներկայացրել է փաստաբանի դերն արդարադատության համակարգում, փաստաբանի գործառույթները և գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ փաստաբանական ակադեմիայում աշակերտներին ողջունել են ռեկտոր Արա Զոհրաբյանը և գիտագործնական գծով պրոռեկտոր Մանե Կարապետյանը:
Ռեկտոր Արա Զոհրաբյանն աշակերտների հետ անցկացրել է զրույց-դասախոսություն, որի ընթացքում, ի թիվս բազում խորհուրդների, նրանց ներկայացրել է նաև փաստաբանական գործունեության մեջ ճիշտ ռազմավարություն մշակելու և դրա համար բարձր մակարդակի գիտելիքներ, հմտություններ և նրբանկատություն ունենալու կարևորությունը:
Աշակերտները ճանաչողական այցն ամփոփել են Հանրային պաշտպանի գրասենյակում, որտեղ նրանց ողջունել է գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը, աշակերտներին անմիջականորեն ծանոթացրել հանրային պաշտպանների աշխատանքային պայմաններին և գործառույթներին:18:53
Բեռնել
Վերադառնալ
Գործընկերներ