ՏԵՂԻ Է ՈւՆԵՑԵԼ «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈւԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈւՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ
16.06.2025 20:40
Այսօր՝ 2025 թվականի հունիսի 16-ին, տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կազմակերպած «Փաստաբանների պաշտպանություն, արդարադատության հասանելիությանպահպանում» խորագրով բարձր մակարդակի համաժողովը, որը նվիրված էր փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին Կոնվենցիայի ընդունմանը և ստորագրման համար բացմանը:
Համաժողովին առցանց մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը: որը նվիրված էր փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին Կոնվենցիայի ընդունմանը և ստորագրման համար բացմանը:
Միջոցառումը տեղի է ունեցել Ստրասբուրգի Եվրոպայի պալատում և կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության կողմից: Համաժողովին բացման խոսքերով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի բարձրագույն պաշտոնյաներ, այդ թվում՝ Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտին, ինչպես նաև Մոնակոյի և Լյուքսեմբուրգի դիվանագիտական ներկայացուցիչները։
Համաժողովի ընթացքում կայացած փորձագիտական քննարկումներն անդրադարձել են փաստաբանի կարևոր դերակատարությանը արդարադատության մատչելիության ապահովման գործում, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց փաստաբանները բախվում են աշխարհում՝ մասնագիտական գործունեության ժամանակ։ Հատուկ ուշադրություն է դարձվել փաստաբանական կազմակերպությունների անկախության և պաշտպանության հիմնախնդիրներին։
Կոնվենցիան, որը որդեգրվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2025 թ. մարտի 12-ին, հանդիսանում է առաջին իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթը, որը ուղղված է փաստաբանի մասնագիտության պաշտպանությանն ու իրավունքի գերակայության ամրապնդմանը։ Այն բաց է ստորագրման ոչ միայն անդամ պետությունների, այլև այլ պետությունների համար՝ ունենալով գլոբալ ընդգրկում։
Հայաստանի փաստաբանների պալատը կարևորումէ այս միջազգային իրավական ակտի ընդունումը՝ դիտարկելով այն որպես կարևոր քայլ փաստաբանի մասնագիտության անկախության, փաստաբանների անվտանգ աշխատանքի և արդարադատության արդյունավետ համակարգի պաշտպանության ճանապարհին։
Բեռնել
Վերադառնալ