ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է «ՄԱԼԽԱՍՅԱՆՑ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ
19.06.2025 12:23
Հարգելի´ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ 18.06.2025 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեն վերադարձրել է «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակից օրեր առաջ վերցված (առգրավված) բոլոր համակարգիչները:
Նշենք, որ ըստ փաստաբանների` նախաքննական մարմինը ձեռնպահ է մնացել համակարգիչներում առկա տվյալների բովանդակությունը բացահայտող որևէ դատավարական գործողություն իրականացնելուց:
Փաստաբանների պալատը կրկին ընդգծում է, որ փաստաբանի մասնագիտական ազատ գործունեությունը և փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունը պետք է լինի բոլորի, հատկապես` պետական մարմինների մշտական հոգածության ներքո:
Դա անհրաժեշտ պայման է մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ միջավայր սպահովելու համար:
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները խուզարկություն էին իրականացրել «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակում և վերցրել փաստաբանների աշխատանքային համակարգիչները:
Բեռնել
Վերադառնալ