ՀՀ Փաստաբանների Պալատ

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԿԱՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՈՐԴՈՒ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

04.08.2025 15:29

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԿԱՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՈՐԴՈՒ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 13-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանի ծննդյան օրը, կազմակերպվում է հայրենիքի պաշտպանության համար զոհված՝ փաստաբան Կարեն Լևոնյանի որդու հիշատակի միջոցառում:

Ի հիշատակ Լևոն Լևոնյանի, օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում տեղի է ունենալու հոգեհանգստի արարողակարգ, որից հետո՝ այցելություն Լևոն Լևոնյանի շիրիմին (Սևանի քաղաքային գերեզմանոց), ինչպես նաև Լևոն Լևոնյանի հիշատակին նվիրված հուշահամալիր-պուրակ:

Հիշատակի օրվան մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար կազմակերպվում է փոխադրում դեպի Սևան քաղաք: Մեկնումը ՀՀ փաստաբանների պալատից (ք.Երևան, Զաքյան 7-2) 2025թ. օգոստոսի 13-ին, ժամը 10:30-ին: Ցանկացողներին խնդրում ենք հետադարձ նամակով արձագանքել մինչև 2025 թվականի օգոստոսի 12-ը՝ ժամը 12:00-ն:



Բեռնել

Վերադառնալ