ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.08.2025 15:38

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարգելի փաստաբաններ,

Սույնով Դուք ծանուցվում եք այն մասին,  որ 2025 թվականի սեպտեմբերի 13-ին (շաբաթ օրը) Երևան քաղաքի Զաքյան 7-2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.

  • ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն
  • ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:


  1. Օրակարգային հարցերով քվեարկությունը սկսվում է 2025 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 0900-ից և ավարտվում է նույն օրը՝ ժամը  2000-ին:
  2. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է 2025 թվականի օգոստոսի 16‑ից (ներառյալ) և ավարտվում է 2025 թվականի օգոստոսի 21-ին (ներառյալ)։
  3. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների քարոզչությունը սկսվում է 2025 թվականի օգոստոսի 22-ից (ներառյալ) և ավարտվում է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 1700-ին։
  4. Յուրաքանչյուր փաստաբան քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ:
  5. Քվեարկության օրը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ փաստաբանի վկայականով:
  6. Քվեարկության գաղտնիությունը քվեարկող փաստաբանի համար ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն:
  7. «ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշման նախագիծը ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում հրապարակվելու է ընդհանուր ժողովի հրավիրված օրվանից ոչ ուշ քան առնվազն 14 օր առաջ: Նախագծի վերաբերյալ առաջարկները կարող եք գրավոր ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ՝ նախագիծը Պալատի պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից յոթնօրյա ժամկետում:

 

Ընդհանուր ժողովի հետ կապված անհրաժեշտ այլ տեղեկությունները, կարող եք բեռնել ՀՀ փաստաբանների պալատի www.advocates.am կայքէջից:

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմ

 



Բեռնել

Վերադառնալ