ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԿՈՏԱՅՔԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

21.08.2025 16:18

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԿՈՏԱՅՔԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2025 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ փաստաբանների պալատը ՄԱԿ զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի (UNDP) հետ համագործակցությամբ աշխատաժողով է կազմակերպել Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի փաստաբանների  համար:

Աշխատաժողովի ընթացքում բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սիմոն Բաբայանը:

Փաստաբանների հետ քննարկվել են Հայաստանյան փաստաբանության արդի խնդիրները և դրանց ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման համատեքստում, փաստաբանի հաղորդակցության առանձնահատկությունները, կարգապահական վարույթների իրավակիրառ պրակտիկայի զարգացումները և  փաստաբանության ոլորտին առնչվող այլ խնդիրներ և առանցքային հարցեր:

Աշխատաժողովը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:



Բեռնել

Վերադառնալ