ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
16.09.2025 12:02
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը շնորհավորել են ՀՀ փաստաբանների շախմատի հավաքականի ներկայացուցիչներին՝ Սանկտ Պետերբուրգում անցկացված «Սպիտակ թագուհի» շախմատի 10-րդ առաջնությանը հավուր պատշաճի ներկայանալու և հաղթանակներ նվաճելու համար:
Փաստաբաններ Զոհրակ Ապրեսյանը, Դավիթ Ղազարյանը և Կարեն Զոհրաբյանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի կողմից պարգևատրվել են պատվոգրով՝ Սանկտ Պետերբուրգում փաստաբանների միջև կայացած «Սպիտակ թագուհի» շախմատի մրցաշարին պատվով ներկայանալու, հաղթանակներ գրանցելու և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ինստիտուտի հեղինակությունը բարձր պահելու համար:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Վրեժ Խաչիկյանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով՝ Սանկտ Պետերբուրգում փաստաբանների միջև կայացած «Սպիտակ թագուհի» շախմատի մրցաշարին Հայաստանի Հանրապետության փաստաբանների մասնակցությունը պատշաճ կազմակերպելու համար:
Բեռնել
Վերադառնալ