ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.10.2025 14:54

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի առնչությամբ:

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացրել է Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանության ուղղությամբ կատարված գործողությունների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են նաև փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները:

Ներկա փաստաբանները հայտնել են իրենց վրդովմունքը՝ փաստաբանի բիրտ ձերբակալության, քրեական հետապնդման և կիրառված խափանման միջոցի կապակցությամբ:

Միաժամանակ, Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական թիմի հետ քննարկվել են վերջինիս պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը:



Բեռնել

Վերադառնալ