ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀՀ-ՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ․ CCBE-Ն ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
10.11.2025 14:18
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE)-ն անընդունելի է համարում ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական փոփոխությունների ընդունումը՝ առանց Փաստաբանների պալատի հետ բովանդակալից խորհրդակցությունների: Հետևաբար, մենք կոչ ենք անում ՀՀ իրավասու մարմիններին ապահովել Փաստաբանների պալատի լիարժեք ներգրավվածությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը անմիջականորեն ազդող ցանկացած օրենսդրական նախաձեռնությանը, այդ թվում՝ հարկային փոփոխություններին վերաբերող, նրանց մտահոգությունները լուծելու և անհրաժեշտության դեպքում վերանայումներ կատարելու համար:
Ի լրումն, CCBE-ն Հայաստանի կառավարությանը հորդորում է ստորագրել և վավերացնել «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Այդպիսով, Հայաստանը ցույց կտա իր անսասան հանձնառությունը իրավունքի գերակայությանը, իրավաբանական մասնագիտության պաշտպանությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին։ Նման քայլը նաև կամրապնդի հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ և կնպաստի բոլոր քաղաքացիների արդարադատության իրական և հավասար հասանելիության ապահովմանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ փաստաբանների պալատը դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին՝ ներկայացնելով հարկային փոփոխությունների բացասական ազդեցությունը անձանց իրավունքների պաշտպանության, անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորության, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության վրա:
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդի պաշտոնական պատասխանն ամբողջությամբ ներկայացված է ստորև՝
Բեռնել
Վերադառնալ






















