ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ - ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՀԵՏ
13.11.2025 14:47
Փաստաբանների պալատը հրավիրում է Հայաստանի Հանրապետության փաստաբանական գրասենյակների ղեկավարներին (ներկայացուցիչներին) մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը, որը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում (ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ)
ՕՐԱԿԱՐԳ՝
Ժամը` 18:30-19:00 Գրանցում, սուրճի հյուրասիրություն
Փաստաբանների պալատի կազմում փաստաբանական գրասենյակների զարգացմանը և ընթացիկ խնդիրների լուծմանը աջակցող Փաստաբանական գրասենյակների միության ստեղծում, Փաստաբանական ծառայությունների գովազդ. խնդիրներ և կանոնակարգման անհրաժեշտություն,
Փաստաբանական գրասենյակների EXPO ցուցահանդեսի կազմակերպում,
Փաստաբանական գրասենյակի աշխատանքների էլեկտրոնային կառավարման հարթակի մշակում։
Խնդրում ենք հաստատել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը մինչև 2025 թվականի նոյեմբերի 18-ը՝ պատասխան նամակ ուղարկելով ՀՀ փաստաբանների պալատի էլ. փոստին կամ զանգահարելով (+374 10) 600 701 հեռախոսահամարին:
Բեռնել
Վերադառնալ






















