ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ: ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ, ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ» ԹԵՄԱՅՈՎ
09.02.2026 12:13Հարգելի՛ փաստաբաններ,
10.02.2026թ., 11․02․2026թ․, 12․02․2026 թ․, ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Կատարողական վարույթի մասին օրենք: Օրենքի գործնական կիրառումը, խնդրահարույց հարցեր» թեմայով, որը լինելու շարունակական:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մարզերում գործունեություն իրականացնող և բնակվող փաստաբանները, ինչպես նաև այն փաստաբանները, ովքեր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս, հրավիրված դասընթացին կարող են մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել՝ գտնվելու /գործունեության/ վայրը։
- Դասընթացը կվարեն փաստաբան Մինաս Մուրադյանը և ՀԿԱԾ Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի պետ Վարդան Մելիքբեկյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 10.02.2026թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- 10․02․2026թ․ ժամը 12:00-ից հետո և առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի նշման, գրանցումները չեն հաշվարկվելու,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Այն փաստաբանները, ովքեր կցանկան մասնակցել միայն մեկ օրվա կամ իրենց կողմից նախընտրելի օրվա դասընթացին, ապա դրա մասին անհրաժեշտ է նշել ձեր նամակում՝ նշելով հստակ օրը և մասնակցության ձևը:
Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ






















