ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ․ ԻՐԱՎԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ»․ ԱՌՆՈԼԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

04.03.2026 12:09

Արդյո՞ք փաստաբաններն իրավասու են քննադատություն ներկայացնել դատական համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, արդյո՞ք այդ քննադատությունը կարող է լինել սուր, արդյո՞ք դրա նկատմամբ պետությունը պետք է դրսևորի հանդուրժողականություն, թե՞ միջոցներ ձեռնարկի այդպիսի խոսքը լռեցնելու համար։

Ներկայացված տեսանյութում փաստաբան Առնոլդ Վարդանյանը խոսել է վերոգրյալ հարցերի մասին՝ անդրադառնալով փաստաբանների կարգավիճակին, տարիների ընթացքում ընդունված միջազգային փաստաթղթերին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 23-ին կայացված՝ Morice v. France [GC] վճռին, ներկայացնելով փաստաբանների խոսքի ազատության սահմանները, այդ թվում՝ փաստաբանների կողմից սուր քննադատություն ներկայացնելու, փաստաբանի հատուկ կարգավիճակի առնչությամբ։

Տեսանյութում ներկայացվում է նաև Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի՝ Alvarez Ramos v. Venezuela գործով արտահայտված մոտեցումները՝խոսքի ազատության գնահատման երկբնույթ՝ անհատական և սոցիալական հարթությունների վերաբերյալ և անցկացվում զուգահեռներ փաստաբանի խոսքի ազատության սահմանների հետ։



Բեռնել

Վերադառնալ