ՀՀ Փաստաբանների Պալատ

Վրաստանի արդարադատության նախարարը փաստաբանների պալատում

19.06.2013 11:14

ՀՀ Արդարադատության նախարարության հրավերով, պաշտոնական երկօրյա այցով, Երևան է ժամանել Վրաստանի արդարադատության նախարար տիկին Թեա Ցուլուկիանիի գլխավորած պատվիրակությունը:

2013 թվականի հունիսի 18-ին, պաշտոնական այցի շրջանակներում նախանշված հանդիպումների համաձայն Վրաստանի պատվիրակությունը՝ արդարադատության նախարար տիկին Թեա Ցուլուկիանին, նախարարի տեղակալ՝ Գոշա Լոռդկիպանիձեն և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մարիամ Սկիլաձեն հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ պարոն Ռուբեն Սահակյանի հետ: Պատվիրակությանը ուղեկցում էր Վրաստանի դեսպանատան պատվիրակ Գեորգի Սագանելիձեն:


Հանդիպման ընթացքում քննարկվել են փաստաբանական գործունեությանն առնչվող խնդիրներ, որոնք առկա են ինչպես մեր երկրում, այնպես էլ Վրաստանում: Քննարկվեցին նաև դրանց լուծմանն ուղղված և ներկայում ընթացող գործընթացները ու օրենսդրական նախաձեռնությունները:


Հանդիպման ժամանակ տիկին Թեա Ցուլուկիանին խոսեց նաև Հայաստանի և Վրաստանի հանրապետություններում գործող հանրային պաշտպանի ինստիտուտի կարևորության, գործունեության արդի խնդիրների, ինչպես նաև այդ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Տիկին Թեա Ցուլուկիանին նշեց նաև, որ Վրաստանում անվճար իրավաբանական օգնությունն ամբողջությամբ իրականացվում է պետական բյուջեի միջոցներով:


Նախարարը և պալատի նախագահը պատրաստակամություն հայտնեցին միմյանց աջակցելու դատաիրավական ոլորտում իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների հարցում:

 

Կարինե Ղումաշյան
ՀՀ փաստաբանների պալատ

 



Բեռնել

Վերադառնալ