ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման հեռավար դասընթաց մարզաբնակ փաստաբանների համար «Օպերատիվ հետախուզական միջոցների իրականացման առաձնահատկությունները» թեմայով

20.11.2026 18:53

     Հարգելի՛ փաստաբաններ,

23.11.2026թ. ժամը 18:30-20:30-ին ՀՀ փաստաբանների պալատը  կազմակերպելու է վերապատրաստման հեռավար դասընթաց  մարզաբնակ փաստաբանների համար «Օպերատիվ հետախուզական միջոցների իրականացման առաձնահատկությունները»  թեմայով:

Միաժամանակ հայտնում ենք, դասընթացը կայանալու է միայն հեռավար ձևաչափով։

Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել գրանցված առաջին 100 անձինք:

  • Դասընթացը կվարի փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ՝ Դավիթ Մելքոնյանը:
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 23.11.2026թ․ ժամը 10:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:
  • 23․11․2026թ․ ժամը 10:00-ից հետո և առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի նշման դասընթացին  մասնակցության համար գրանցումները չեն հաշվարկվելու:
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:


Բեռնել

Վերադառնալ