ՀՀ Փաստաբանների Պալատ

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի որոշ հարցերի և հոդվածների պարզաբանման և մեկնաբանման վերաբերյալ գործնական դասընթաց

31.03.2011 13:21

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի որոշ հարցերի և հոդվածների պարզաբանման և մեկնաբանման վերաբերյալ գործնական դասընթացի առաջին հանդիպմանը, որը մասնավորապես նվիրված կլինի հետևյալ թեմաներին.

  • Վարչարարության հիմնարար սկզբունքները.
  • Վաչական վարույթի նյութերի մատչելիությունը. իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությունները.
  • Վարչական մարմնին ուղղված դիմումի և բողոքի «տեսակները»:

Սեմինարը կվարի փորձագետ Արտակ Զեյնալյան:

Սեմինարը տեղի կունենա 2011թ. ապրիլի 8-ին ժամը 18.00-ից մինչև 20.00-ը:

Լրացուցիչ տեղեկությունների և առաջին դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին: Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. ապրիլի 8-ը ներառյալ:

Տեղերը սահմանափակ են (25 փաստաբան). դասընթացներին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:

Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:



Բեռնել

Վերադառնալ