ՀՀ Փաստաբանների Պալատ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ` ԸՆԴԴԵՄ «ՏՈՏԱԼԻՏԱՐ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

14.10.2013 15:22

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ` ԸՆԴԴԵՄ «ՏՈՏԱԼԻՏԱՐ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Լոռու մարզում գործող 48 փաստաբաններ հայտարարություն են տարածել, որով քննադատում են փաստաբաններին վերաբերող և մեծ դժգոհություն առաջացրած կառավարության նախաձեռնությունը:

«Խստորեն քննադատում ենք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հետ կապված ՀՀ կառավարության անհեռանկար և անխոհեմ նախաձեռնությունը, գտնելով, որ այն ոտնձգում է ՀՀ-ում փաստաբանության անկախությանը և մեծ հարված է հասցնելու պետության հեղինակությանն ընդհանրապես: Լիովին համամիտ ենք ՀՀ Փաստաբանների պալատի կողմից օրենքների նախագծերի վերաբերյալ արտահայտած հիմնավոր և պատճառաբանված դիրքորոշումների հետ: Մենք օրենքով նախատեսված, ինչպես նաև օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու ենք, որպեսզի այդ «տոտալիտար»փոփոխությունը կյանքի չկոչվի», -նշված է Լոռու մարզի փաստաբանական համայնքի կողմից տարածված հայտարարության մեջ:

Նշենք, որ կառավարության նախաձեռնած փոփոխություններով, նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Բացի այդ, նախագծերով նախատեսվում է, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք' 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով: Պարզ դառնալու համար նշենք, որ ներկայումս փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը և այն էլ անվճար:

 

Աղբյուրը՝  http://www.panorama.am/am/law/2013/10/14/announcement


Նախորդ նորությունը: ՄԻ ԽՈՒՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԿԻՍՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ՝ ՆԱԽԱԳԻԾԸ ԱԺ ՉԻ ՀԱՍՆԻ

Հաջորդ նորությունը: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ