ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԵԿ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ԱԶԱՏ ԳՈՏԻ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻՆ

09.10.2013 13:37

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԵԿ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ԱԶԱՏ ԳՈՏԻ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻՆ

Հարգելի փաստաբաններ,

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հրավիրում է մեկ փաստաբանի կիրակի օրը մասնակցելու «Ազատ գոտի» հաղորդաշարի նկարահանումներին, որտեղ կքննարկվի «Վարկային պարտավորությունների ձևավորման և դրանց պատշաճ կատարման ապահովումը» թեման:

Կարևորություն է տրվելու հատկապես վարկային պարտավորությունները պատշաճ չկատարելու հետևանքով հաճախորդի համար առաջացող անբարենպաստ իրավական հետևանքներին, մասնավորապես գրավով ապահովված վարկային պարտավորությունների հարկադիր կարգով կատարմանը:

Նկարահանումը կանցկացվի Հանրային հեռուստաընկերությունում (Երևան, Նորք, Գևորգ Հովսեփյան փող., 26 շենք հասցեում):

Խնդրվում է արձագանքել մինչև հոկտեմբերի 10-ը, ժ.16:00-ն:

Պալատի մամլո պատասխանատու՝
Կարինե Ղումաշյան



Բեռնել

Վերադառնալ