ՀՀ Փաստաբանների Պալատ

Քննարկում ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կատարման հարցի վերաբերյալ

20.04.2011 10:12

Հարգելի փաստաբաններ.

 ՀՀ փաստաբանների պալատը` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ իրականացվող ծրագրի շրջանակում իրականացնում է հետազոտություններ, որոնք կապված են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կատարման հարցի հետ:

 Նշված ծրագրի շրջանակում ՀՀ փաստաբանների պալատի ակումբը կազմակերպում է հանդիպում-քննարկում, որին հրավիրվում են մասնակցել բոլոր այն փաստաբանները, որոնց դիմում[ներ]ը ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է վարույթ և կայացրել որոշում[ներ]:

Հանդիպումը տեղի կունենա 2011թ. ապրիլի 27-ին, ժամը 18:00-ին ՀՀ փաստաբանների պալատի նիստերի դահլիճում:

Լրացուցիչ տեղեկությունների և հանդիպմանը գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարով`56-07-76 և/կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին:  

Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. ապրիլի 27-ը ներառյալ: 

Հարգանքով`                                    Մելանյա Առուստամյան



Բեռնել

Վերադառնալ