ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԱԳ ՈՒՂԻ ԱՄՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԱՍՏԻՃԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

27.11.2013 13:14

ԱՐԱԳ ՈՒՂԻ  ԱՄՆ  ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԱՍՏԻՃԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջը Ամերիկյան իրավունքի դպրոցի հետ միասին հայտարարում են իրավագիտության նախամագիստրոսական և մագիստրոսական ուսման ծրագրեր2014-2015 ուսումնական տարվա համար՝ երաշխավորված էական կրթաթոշակների հնարավորությամբ


Ամերիկյան իրավունքի դպրոցը (ԱԻԴ), որը հիմնադրվել է Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի կողմից Կովկասի տարածաշրջանի համար, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրերի մասին. 
- Իրավագիտության նախամագիստրոսական ծրագիրը, որն անց է կացվում Վրաստանում, Թբիլիսիում (երկու կիսամյակ), 
- Իրավագիտության մագիստրոսական ծրագիրը, որն անց է կացվում ԱՄՆ-ի Իլլինոիս նահանգի Չիկագո քաղաքում (մեկ կիսամյակ):

Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի Ամերիկյան իրավունքի դպրոցը 2013 թվականի մայիս ամսին հաջողությամբ ավարտին է հասցրել 2012-2013 ուսումնական տարին: Կովկասի տարածաշրջանից տասներեք ուսանողներ Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից ավարտել են Ամերիկյան իրավունքի Կովկասի դպրոցը և նրանցից վեցը ներկայումս սովորում են Չիկագոյում՝ 2013թ. օգոստոս-դեկտեմբեր մագիստրոսական ուսման ծրագրով: ԱԻԴ-ն մեկնարկել է իր երկրորդ ուսումնական տարին 2013 թվականի սեպտեմբեր ամսին, որում ընդգրկված են 17 գործող իրավաբաններ:

Հաշվի առնելով առաջին ուսումնական տարվա ընթացքում ԱԻԴ Կովկասի շրջանավարտների ձեռք բերած հաջողությունները՝ Չիկագո-Քենթի ուսումնական խորհուրդը որոշում է կայացրել հայտարարել մրցույթ 2014 թվականի հունվարի ընդունելիության համար, և այդ հնարավորությունը տրամադրվում է տարածաշրջանի իրավաբաններին: Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դիմողների համար մրցույթը մեկնարկում է 2013թ. նոյեմբերի 27-ին և ավարտվում՝ 2013թ. դեկտեմբերի 31-ին: Միայն 10 հաջողակներն են ընդունվելու իրավագիտության նախամագիստրոսական և մագիստրոսական ուսման ծրագրեր:

2014-2015 ուսումնական տարվա իրավագիտության նախամագիստրոսական ծրագիրն իրենից ներկայացնում է երկու կիսամյակից բաղկացած ինտենսիվ դասընթացներ, որոնք տեղի կունենան Թբիլիսիում՝ Վրաստան: Իրավագիտության նախամագիստրոսական ծրագրի ընթացքում մատուցվող բոլոր տաս դասընթացները՝ նվազագույնը 120 կրեդիտային ժամից բաղկացած, դասավանդում են բացառապես Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի դասախոսների կողմից: Իրավագիտության նախամագիստրոսական ծրագիրն ընդգրկում է 2014 թվականի փետրվարից մինչև դեկտեմբեր ամիսները: Ուսուցման ձևն է` մեկ կամ առավելագույնը երկու դասընթաց մեկ ամսում` հանգստյան օրերին անցկացվող սեմինարների տեսքով (12 ակադեմիական ժամ մեկ դասընթացի համար):

2014-2015 ուսումնական տարվա դասընթացներն են. Ամերիկայի իրավական համակարգի ներածություն, ՄՆ Առևտրային իրավունք, Հակամենաշնորհային իրավունք, ՄՍ Իրավունք, Միջազգային քրեական իրավունք, Էլեկտրոնային առևտուր, Գովազդային և մարքեթինգային իրավունք, Առևտրային կազմակերպություններ, Պայմանագրերի առցանց կնքում, Մտավոր սեփականության իրավունք, Միջազգային առևտրային գործարքներ:

Ամերիկյան իրավունքի դպրոցի ուսուցումն իրականացվում է անգլերեն լեզվով: Հետևաբար, բոլոր դիմումները պետք է գրված լինեն գրագետ անգլերենով: Այնուամենայնիվ, ծրագիրը սկսելու համար դիմողներին չի պարտադրվում ներկայացնել TOEFL կամ LSAT քննության արդյունքներ:

ԱԻԴ իրավագիտության նախամագիստրոսական ծրագրին մասնակցող ուսանողները կգնահատվեն բացառապես Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի դասախոսների կողմից` 4.0 բալանոց համակարգով և նրանցից կպահանջվի հավաքել նվազագույնը 2.7 միջին միավոր` Չիկագո-Քենթի իրավագիտության մագիստրոսական ծրագրում ընդգրկվելու համար:

ԱԻԴ իրավագիտության նախամագիստրոսական ծրագրի համար կարող են դիմել. 
- Գործող իրավաբանները կամ նրանք, ովքեր ներպետական օրենսդրության համաձայն լիազորված են զբաղվել իրավագիտությամբ,
- Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած անձինք,
- Իրավագիտության բակալավրիատի երրորդ և չորրորդ կուրսերում սովորողները, 
- Այլ մասնագիտությամբ բակալավրի աստիճան ստացած, սակայն իրավագիտության մագիստրոսի աստիճան և փաստաբանի արտոնագիր ունեցող անձինք:

Այն ուսանողները, ովքեր կացնեն իրավագիտության նախամագիստրոսական ծրագրի բոլոր պարտադիր դասընթացները, կընդգրկվեն Չիկագո-Քենթ Իրավագիտության Դպրոցի իրավագիտության մագիստրոսական ծրագրում՝ հնարավորություն ունենալով.
- Ստանալ էական կրթաթոշակ,
- Մագիստրոսի աստիճան ստանալ մեկ կիսամյակում,
- Շարունակել մագիստրոսական ուսուցումը (պահպանել Չիկագո-Քենթի ընդունելիությունը երեք հաջորդ տարիների ընթացքում):

Իրավագիտության նախամագիստրոսական ծրագրի ուսման վարձը կազմում է 5,500 ԱՄՆ դոլար (հինգ հազար հինգ հարյուր) Վրաստանից դիմողների համար և 4,500 ԱՄՆ դոլար (չորս հազար հինգ հարյուր) Հայաստանից և Ադրբեջանից դիմողների համար, որը պետք է վճարվի մի քանի հերթով: Միայն ԱԻԴ Կովկասի իրավագիտության նախամագիստրոսական ծրագրի շրջանավարտների համար Չիկագոյում մագիստրոսական ծրագրի համար ուսման վարձը կազմում է 10,000 ԱՄՆ դոլար (տաս հազար), մինչդեռ Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի սովորական ուսման վարձը կազմում է 44,000 ԱՄՆ դոլար (քառասունչորս հազար):

ԱԻԴ Կովկասի ուսանողների համար առկա են հետևյալ շահավետ պայմանները.
- Երաշխավորված ընդունելիություն Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի մագիստրական ծրագիր, Չիկագո՝ ԱՄՆ Իլլինոիս նահանգ,
- Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի մագիստրական ծրագրի սովորական ուսման վարձի 75 տոկոսի չափով երաշխավորված կրթաթոշակ, արդյունքում՝ Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի մագիստրական ծրագրի ուսման վարձը կազմում է 10,000 ԱՄՆ դոլար (տաս հազար), մինչդեռ Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի սովորական ուսման վարձը կազմում է 44,000 ԱՄՆ դոլար (քառասունչորս հազար),
- ԱԻԴ Չիկագո-Քենթի ավագ դասախոսական կազմի կողմից TOEFL քննության չհանձնելու երաշխավորում,
- Իրավագիտության մագիստրոսի կոչման ձեռքբերում մեկ սեմեստրի ընթացքում՝ երկու սեմեստրի փոխարեն (իրավագիտության մագիստրոսի կոչում ձեռքբերելու ժամանակի կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թբիլիսիյում ԱԻԴ իրավագիտության նախամագիստրոսական ծրագրի ընթացքում ձեռքբերված կրեդիտները ճանաչվում և հավատարմագրված են Չիկագո-Քենթի և Ամերիկյան փաստաբանների ընկերակցության կողմից):

Բոլոր դիմողները պետք է ներկայացնեն.
1. Անգլերենով ինքնակենսագրություն,
2. Անձնագրի կամ ինքնությունը հաստատող փաստաթղթի պատճենը,
3. Դիպլոմի պատճեն, իսկ իրավագիտության բակալավրիատում սովորողների համար` ԲՈՒՀ-ից տեղեկանք,
4. Երաշխավորագիր: Երաշխավորագիրը պետք է լինի բլանկի վրա` կոնտակտային տվյալներով և պետք է տրված լինեն դիմողի աշխատանքին ծանոթ անձի կողմից: Այդ անձը կարող է լինել ղեկավար, աշխատակից կամ որևէ անձ, ում վրա դիմողի աշխատանքն այս կամ այն կերպ ազդել է:

Պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը՝ [email protected] հասցեով:

Չիկագո-Քենթ Իրավագիտության քոլեջի ընտրող հանձնաժողովի որոշումը կծանուցվի ոչ ուշ, քան 2014 թվականի հունվարի 15-ին և ընտրված թեկնածուները ՝կծանուցվեն էլեկտրոնային փոստի միջոցով: 
Չիկագո-Քենթի իրավագիտության նախամագիստրոսական ծրագիրը տեղի կունենա Վրաստանում՝ Թբիլիսիում, իսկ մագիստրոսական ծրագիրը` ԱՄՆ-ի Իլլինոիս նահանգի Չիկագո քաղաքում:

Իրավագիտության նախամագիստրոսական և մագիստրոսական ուսման ծրագրերի, կրթաթոշակների և այլ հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ կայքերում. www.salcaucasus.ge, www.kentlaw.iit.edu, http://www.kentlaw.iit.edu/academics/llm-programs/international-and-comparative-law/special-llm-and-overseas-training-programs

Հարցեր ունենալու դեպքում կարող եք առանց հապաղելու գրել ծրագրի էլեկտրոնային հասցեով`[email protected]

Կարելի է նաև զանգահարել (+995) 577974001 (+995) 577774030 հեռախոսահամարներով:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել Արման



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ