ՀՀ Փաստաբանների Պալատ

Սեմինար Խմբային հայցի ինստիտուտը քաղաքացիական դատավարությունում թեմայով

22.04.2011 11:34

Հարգելի փաստաբաններ,

 ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու «Խմբային հայցի ինս­տի­տուտը քաղաքացիական դատավարությունում» սեմինարին: ՀՀ-ում անցկաց­վող դատաիրավական բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է լրացում­ներ կատարել քաղաքացիական դատավարության օրենսգրքում` խմբային հայցի ինս­­­տիտուտ նախատեսելու համար: Սեմինարի ընթացքում մասնավորապես անդ­րա­դարձ կկատարվի խմբային հայցի էությանը, այդ ինստիտուտի զարգացմանը, դրա` այսօր գոյություն ունեցող տարատեսակներին: Այնուհետև անդրադարձ կկատարվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու նախագծին և կքննարկվի դրանում տեղ գտած դրույթների նպատակը, ֆունկցիան և առկա թե­րութ­յունները:

 Սեմինարը կվարի «Լեգելատա» իրավաբանական ընկերության տնօրեն, փաս­տա­բան Գոռ Մարգարյանը:

 Սեմինարը տեղի կունենա 2011թ. ապրիլի 29-րդ ժամը 18.00-ից մինչև 20.00-ը` ՀՀ փաստաբանների պալատի նիստերի դահլիճում:

Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էԱյս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար լ. հասցեին:

Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. ապրիլի 29-ը ներառյալ: Տեղերը սահմանափակ են (25 փաստաբան). դասընթացներին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:

Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:



Բեռնել

Վերադառնալ