ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

22.01.2014 10:33

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ փաստաբանների պալատ ստացվել է նամակ «ԷյԴիԱր Փարթներս» ՍՊԸ-ի կողմից, որտեղ մասնավորապես նշվում է. «Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկան (այսուհետ՝ Կլինիկա), որը ստեղծված է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավական ռեսուրսների կենտրոնի (ՀԱՀ ԻՌԿ) և «ԷյԴիԱր Փարթներս» ընկերության համագործակցության արդյունքում 2013 թվականին իրականացված Արբիտրաժային խաղ մրցույթի աննախադեպ հաջողությամբ պայմանավորված՝ 2014 թվականի մարտի 22-23-ին հանրապետական մասշտաբով իրականացվելու է առևտրային արբիտրաժին նվիրված երկրորդ խաղ-մրցույթը ՀՀ համալասարանների իրավաբանական ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ:

Տվյալ միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից, ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ վեճերի այլընտրանքյին լուծման բնագավառում, զարգացնելու հռետորական հմտությունները և ստանալու տվյալ բնագավառում հմուտ մասնագետների՝ գործող արբիտրների, դատավորների, փաստաբանների ուղղորդումները:

Կցանկանայինք դատախաղի արբիտրների ցանկում ընդգրկել Փաստաբանների պալատի ներկայացուցիչ փաստաբանների՝ որպես այս ոլորտի բանիմաց և քաջատեղյակ կառույցի ներկայացուցիչների: Կխնդրենք տրամադրել Ձեր կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը: Ուրախ կլինենք համագործակցության համար»:

Մասնակցության ցանկություն ունեցող փաստաբանները կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատ:



Բեռնել

Վերադառնալ