ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՆԼԱՅՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՅՏ ՄԻՆՉԵՒ 2014Թ. ԱՊՐԻԼԻ 3-Ը:

30.01.2014 10:51

PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության միություններում, քաղաքական կուսակցություններում կամ ընտրական գործընթացը վերահսկող կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս, միանալով այլ երկրների մասնակիցնեին: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

 

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

  • ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին
  • կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
  • ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ
  • ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու:

 

PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեց շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2014թ. աշնան ծրագրի մասնակիցներ ԱՄՆ-ում կլինեն սեպտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 8-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ թոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

 

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

 

  • լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ
  • ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան
  • դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան
  • ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ:
  • ունենան համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական եւ հասարակական սեկտորում
  • տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ, եթե դիմորդը նախկինում չի հանձնել եւ չի կարող ներկայացնել TOEFL-ի (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL-ի 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ IELTS թեստի 6 միավորին) արդյունքները:

 

PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

 

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները  պետք է մինչև 2014թ. ապրիլի 3-ը ներկայացնեն

օնլայն դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp

 

Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ PFP ծրագրի վեբ կայքից http://professionalfellows.americancouncils.org/ կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ PFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին ստորեւ նշված հասցեով կամ [email protected] էլ-փոստի հասցեով:



Բեռնել

Վերադառնալ